#Իրան

Ինչպե՞ս են արձագանքել հարևան երկրները «Զանգեզուրի միջանցք»-ի շուրջ իրավիճակին․ Իրանը կիսում է Հայաստանի դիրքորոշումը

Հայաստանի արձագանքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին ուղիղ ու կտրուկ է։ Երևանը պարզ ասում է՝ «Զանգեզուրի միջանցք» հասկացություն երբեք չի եղել և չի քննարկվելու։ Հայաստանի վարչապետի խոսնակի խոսքով՝ Հայաստանը որևէ բանակցություն չի վարում այն տրամաբանությամբ, ինչ ներկայացնում է Ալիևը, քանի որ այդ մոտեցումը ենթադրում է հայկական տարածքի՝ մասնավորապես Սյունիքի նկատմամբ թաքնված տարածքային հավակնություն։

Կարդա ավելին

Հայ-իրանական առևտրաշրջանառությունը հասել է 1 միլիարդ դոլարի

Հայաստանի և Իրանի հարաբերությունները վերջին տարիներին դարձել են ոչ միայն բարիդրացիական, այլև ակտիվ տնտեսական համագործակցության օրինակ։ Այժմ երկու երկրների միջև տարեկան առևտրաշրջանառությունը մոտենում է 1 միլիարդ դոլարի ցուցանիշին։

Կարդա ավելին

Հայաստանը իրեն փոխհատուցած 2,8 միլիոն դոլարից շուրջ 2 միլիոնը փոխանցել է ամերիկյան ընկերության

Հայաստանի կառավարությունն այսօր որոշում է կայացրել վերջնականապես փակել տարիներ առաջ չկայացած երկաթգծի կառուցման նախագիծը։ Դեռ 2013 թվականին Հայաստանը ներդրումային համաձայնագիր էր կնքել Դուբայում գրանցված «Rasia FZE» ընկերության հետ։ Ընկերությունը խոստանում էր ֆինանսավորել Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը։ Այն կօգներ Հայաստանին տարանցիկ դեր ունենալ։

Կարդա ավելին

Իրանի դեսպանը՝ հայ-իրանական սահմանին առաջացող խցանումների իրական պատճառների մասին

Իրանի դեսպան Մեհդի Սոբհանի հայտնել է, որ հայ-իրանական սահմանին ժամանակ առ ժամանակ առաջացող տրանսպորտային խցանումները բացառապես տեխնիկական բնույթի խնդիրներ են և որևէ քաղաքական կամ այլ պատճառներ չունեն

Կարդա ավելին

Իրանի միջուկային օբյեկտները մեծ վնաս են կրել․ Սյունիքում ճառագայթման փոփոխություններ չեն արձանագրվել

Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտները լրջորեն վնասվել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով

Կարդա ավելին

Ամերիկյան կործանիչները Սաուդյան Արաբիայից օդ են բարձրացել՝ ուղղություն վերցնելով Իրանի օդային սահման

Սաուդյան Արաբիայի ռազմաբազաներից հունիսի 22-ին օդ են բարձրացել ամերիկյան ռազմատրանսպորտային և կործանիչ ինքնաթիռներ, որոնք ուղեկցվել են օդային վառելիք տրամադրող ավիացիայով և շարժվել Իրանի տարածքի ուղղությամբ։

Կարդա ավելին