Ազգային ժողով

Պապոյան․ «Հայաստանը պետք է փոխի իր տնտեսական մտածողությունը խաղաղության նոր փուլում»

ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը նշեց, որ խաղաղության հաստատումը բերում է նոր մոտեցումների անհրաժեշտություն՝ ընդգծելով, որ Հայաստանը պետք է ձեւավորի խաղաղության միջավայրին համապատասխան տնտեսություն Ազգային ժողովում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցրեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, թե արդյոք կառավարությունը պատրաստ է փոխել իր աշխատանքը՝ հարմարվելով խաղաղության ժամանակաշրջանին։

Կարդա ավելին

ՀԱԿ–ը հրաժարվում է դաշինքից նախկին նախագահների հետ

Ազգային ժողովում հնչած ելույթով ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը փորձեց հստակեցնել քաղաքական դաշտի հնարավոր կոմբինացիաները։ Նա հայտարարեց, որ Հայ ազգային կոնգրեսը դաշինք չի կազմի ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժերի հետ։ Այս հայտարարությունը մի կողմից փորձում է փակել խոսակցությունները ՀԱԿ–ի և նախկին իշխանությունների հնարավոր համագործակցության մասին, մյուս կողմից՝ այն կրկին բարձրացնում է ընդդիմադիր դաշտի ամենակարևոր հարցը․ իսկ ո՞վ է այն ուժը, որը պատրաստ է իրական այլընտրանք դառնալ գործող իշխանությանը։

Կարդա ավելին

Հայ-ամերիկյան համատեղ երկաթուղու հարց է քննարկվում

Ազգային ժողովում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ինտենսիվացել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև քննարկումները հայաստանյան երկաթուղու և ենթակառուցվածքների շուրջ։ Այս հայտարարությունն առաջացնում է ոչ միայն հետաքրքրություն, այլև մի շարք հարցեր, որոնք առանց պատասխանների չեն կարող չթողնել հանրային դաշտը։

Կարդա ավելին

Հայտնի է, թե Արսեն Թորոսյանի պատգամավորական մանդատն ում կփոխանցվի

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոր պատգամավոր ունի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց, որ Արսեն Թորոսյանի մանդատը փոխանցվում է կուսակցության ցուցակի հաջորդ համարին՝ Էսթեր Այվազյանին։

Կարդա ավելին