#Հայաստան

«Նաիրիտ» գործարանի թափոնների վնասազերծման համար Հայաստանը ստանում է $1,5 մլն դրամաշնորհ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ ստորագրված համաձայնագրին, որով «Նաիրիտ» քիմիական գործարանի սարքավորումների և թունավոր թափոնների վնասազերծման նախապատրաստական աշխատանքների համար Հայաստանին կհատկացվի 1,5 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ

Կարդա ավելին

ՀԷՑ–ը քննություն է սկսել «Կասկադ Էներգո»–ի հետ մատակարարումների շուրջ

Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է ընկերության և հիմնական մատակարար «Կասկադ Էներգո» ռուսական ընկերության միջև առաջացած մի շարք խնդիրների մասին, որոնց թվում են բազմաթիվ փաստաթղթերի բացակայությունը և մի քանի միլիարդ դրամի կանխավճարը, որի դիմաց ապրանք կամ ծառայություն դեռ չի մատակարարվել։

Կարդա ավելին

Հայաստանում 5G կապի անվան տակ արձանագրվել է խարդախության 19 դեպք

Հայաստանում 5G կապի անցման հետ կապված 2025 թվականի հունվարից մինչև օգոստոս գրանցվել է 19 խարդախության դեպք։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ բոլոր դեպքերով արդեն հարուցվել են քրեական գործեր։

Կարդա ավելին

Հայկական կազմակերպությունները ահազանգում են Երուսաղեմի պատրիարքարանի և «Xana Gardens»-ի նոր գաղտնի համաձայնագրի մասին

Երուսաղեմի հայ համայնքը հայտարարում է, որ պատրիարք Նուրհան Մանուկյանը նոր, կասկածելի գործարք է կնքել իսրայելական «Xana Gardens» ընկերության հետ՝ «Կովերի պարտեզի» տարածքի վերաբերյալ։

Կարդա ավելին

Ռոմանոս Պետրոսյանի նշանակումից հետո ՀԷՑ-ից հեռացվել է 45-50 աշխատակից

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի խոսքով՝ Ռոմանոս Պետրոսյանի ղեկավար նշանակվելուց հետո ընկերությունից հեռացվել է շուրջ 45-50 աշխատակից։ Այս մասին նա հայտարարեց օգոստոսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Կարդա ավելին