#Հայաստան

19 ընտանիք ևս կստանա փոխհատուցում մայիսյան հեղեղումների հետևանքով կրած վնասների համար

Կառավարությունը 6,6 միլիոն դրամ կհատկացնի Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ին տեղի ունեցած հեղեղումներից տուժած, բայց մինչ օրս փոխհատուցում չստացած 19 ընտանիքների։

Կարդա ավելին

2026-ից քաղաքացիություն ստանալը կդառնա առցանց. նոր համակարգ՝ ՆԳՆ-ից

Հայաստանի հանրապետության քաղաքացիություն ստանալու ձևաչափը 2026 թվականից կարող է փոխվել։ Այն կարող է դառնալ թվային տարբերակով։ Գալիք տարվա հունվարի 1-ից Հայաստանում քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու ծառայությունները կմատուցվեն նոր թվային համակարգի միջոցով։ Սրա մասին այտնում է Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

Կարդա ավելին

Շինարարական բում Երևանում ու մարզերում. ովքե՞ր են կառուցում, և ինչի՞ վրա են ծախսվում միլիարդները

2025 թվականի առաջին հինգ ամիսներին Հայաստանում շինարարությունը շարունակել է աճել։ Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ այս տարվա հունվար-մայիսին շինարարական աշխատանքների ծավալը կազմել է ավելի քան 165 միլիարդ դրամ: Այն 17.1%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Կարդա ավելին

Բագրատ սրբազանի փաստաբանը 150 հայց է նախապատրաստում զրպարտության և վիրավորանքի գործերով

Բագրատ սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտարարել է, որ մոտ ժամանակներում շուրջ 150 քաղաքացիական հայց կներկայացվի դատարան՝ զրպարտության և վիրավորանքի հիմքով։

Կարդա ավելին

Փաշինյան–Ալիև նոր հանդիպում՝ Աբու Դաբիում. ի՞նչ է սպասվում խաղաղության օրակարգում

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները կրկին հանդիպելու են։ Այս անգամ՝ հուլիսի 10-ին, Աբու Դաբիում։ Տեղեկությունը տարածել է Հայաստանի վարչապետի աշխատակազմը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ աշխատանքային այցով։

Կարդա ավելին

Հայաստանի չեմպիոն «Նոան» հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում

Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի առաջին տուրում Հայաստանի չեմպիոն «Նոան» Վահագն Թումասյանի անվան քաղաքային մարզադաշտում հյուրընկալեց Մոնտենեգրոյի չեմպիոն «Բուդուչնոստին»։ Երևանյան ակումբը կարողացավ նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակի հասնել մրցակցի նկատմամբ։ 

Կարդա ավելին

Նոր օդային կամուրջ Երևանի և Քուվեյթի միջև

Հայաստանը նոր ուղիղ օդային կապ ունի Մերձավոր Արևելքի հետ։ Քուվեյթի առաջատար բյուջետային փոխադրող Jazeera Airways ավիաընկերությունը գործարկել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթը, որը կգործի շաբաթական երեք անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին։ Առաջին չվերթն արդեն իրականացվել է։

Կարդա ավելին