Day: 16/01/2025

Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին գեղարվեստական ֆիլմը մեծ էկրաններին կբարձրանա մարտի 5-ին

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքի նախաձեռնությամբ նրա մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում, որը մեծ էկրաններին կբարձրանա Վազգեն Սարգսյանի 66-ամյակի օրը՝ մարտի 5-ին։

Կարդա ավելին

Սահմանազատումը կսկսվի հյուսիսային շրջաններից և կավարտվի հարավում՝ Իրանի հետ սահմանին

2025 թվականի հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների տասնմեկերորդ հանդիպումը:

Կարդա ավելին

Բուքմեյքերական կայքերից հափշտակվել է շուրջ 110 միլիոն դրամ

Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2021-2022 թվականներին մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, համակարգչային հափշտակության միջոցով Հայաստանում գործող բուքմեյքերական կայքերից հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար

Կարդա ավելին

Զինկոմիսարիատում 16 տարին լրացող անձանց բժշկական հետազոտություններում նոր փոփոխություններ են եղել

Կառավարությունը հունվարի 16-ի նիստում ընդունեց զինապարտ քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության իրականացման գործընթացում կարգավորումներին վերաբերող նախագիծը։ Դրանով ընդլայնվում է տվյալ տարում 16 տարին լրացող արական սեռի քաղաքացիներին զինկոմիսարիատներում հաշվառման վերցնելու նպատակով առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպություններում իրականացվող բժշկական հետազոտությունների ծավալը։

Կարդա ավելին

Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի նոր ծրագիր է ներդրվում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիայի նոր ծրագիր, որն ուղղված է բռնությունը կանխելուն և մեղմելուն

Կարդա ավելին