Month: Հունվարի 2025

Նպաստի չափը կարող է կազմել մինչև 55,000 դրամ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ասուլիսում անդրադարձել է նպաստի չափերին։ Անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման դեպքում նպաստի չափը կհասնի 55,000 դրամի։ Այն շահառուները, որոնք կհրաժարվեն առաջարկվող աշխատանքից, դուրս կմնան համակարգից։

Կարդա ավելին

Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Ջալալ Հարությունյանին

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Պաշտպանություն բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ: Սակայն հայտնի չէ, թե նա ինչ պատժի կարժանանա

Կարդա ավելին

Սուրեն Պապիկյանը գոհ է հայ-ամերիկյան և հայ-ֆրանսիական համագործակցության ընթացքից

2024 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գոհունակություն է հայտնել պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան և հայ–ֆրանսիական համագործակցության ընթացիկ վիճակի վերաբերյալ

Կարդա ավելին

Երևանում կբացվի սփյուռքահայ նկարիչ Մարկոս Գրիգորյանի թանգարանը

Երևանի Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում կհիմնվի Գրականության և արվեստի թանգարանի նոր մասնաճյուղ, որը նվիրված կլինի սփյուռքահայ նշանավոր նկարիչ, գորգանկարիչ և հողարվեստի հիմնադիր Մարկոս Գրիգորյանին

Կարդա ավելին

Հոկտեմբերի 1-ից Հայաստանում կգործի QR վճարումների միասնական համակարգ

Կենտրոնական բանկը որոշել է QR վճարումներն իրականացնել միասնական համակարգով։ Սահմանվել է QR կոդերի կիրառմամբ վճարումներ կամ փոխանցումներ կատարելու փոխգործելիության պահանջ։ Այն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից:

Կարդա ավելին

Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը ձերբակալվել է

Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը ձերբակալվել է։ Նրան մեղադրում են ապստամբության գործի մեջ։ Յուն Սոկին տարել են Բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հակակոռուպցիոն հետաքննության վարչություն։ Նա հրաժարվել է ցուցմունք տալուց։ Սրա մասին հայտնել է Yonhap գործակալությունը։

Կարդա ավելին

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2024 թվականին շուրջ 182 մլն դրամի չափով տուգանել է տնտեսվարողներին

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը մամուլի ասուլիսում անդրադարձել է 2024 թվականին իրականացրած վերահսկողական աշխատանքներին։ Նա նշել է, որ վերահսկողական աշխատանքներ են իրականցրել շուրջ 4000 տնտեսվարողի մոտ, որոնցից 1100-ի մոտ խախտումներ են արձանագրվել։

Կարդա ավելին

Ռուսաստանն ու Իրանը համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը կստորագրեն

Հունվարի 17-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպում կունենան։ Բանակցությունների ավարտից հետո երկու երկրները համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը կստորագրեն։ Սրա մասին հայտարարել է Ռուսասատնի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Կարդա ավելին