Month: Հունվարի 2025

Հայաստանի և Ղազախստանի միջև բեռնափոխադրումների մասին համաձայնագիրը հավանության արժանացավ

Հայաստանի կառավարության հունվարի 30-ի նիստի ընթացքում Հայաստանի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին համաձայնագրի փոփոխությունները հավանության արժանացան։

Կարդա ավելին

Երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցներում աշխատողների վարձատրությունը բարձրանալու է մոտ 30%-ով

2025 թվականի հունվարի 1-ից համայնքային երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցներում աշխատողների վարձատրությունը բարձրանալու է մոտ 30%-ով։ Սրա մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Կարդա ավելին

ԵՄ ու ԵԱՏՄ․ տնտեսագետները բացատրում են, թե ինչ կտա Հայաստանին ԵՄ-ին միանալը ու ինչ կխլի Հայաստանից

Հայաստանում վերջին ամիսներին ակտիվորեն քննարկվում է Եվրամիությանը միանալու հարցը։ Հունվարի 24-ին Ազգային ժողովում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվեց ու ընդունվեց որոշում, ըստ որի՝ ԵՄ-ին միանալու հարցը կկքննարկվի փետրվարի 11-ի ԱԺ լիագումար նիստի ժամանակ։

Կարդա ավելին

ԵՄ դիտորդները ևս երկու տարի կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Եվրամիության երկրների դեսպանները Բրյուսելում հավանություն են տվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշմանը։ Դրանով ԵՄ-ի դիտորդները Հայաստանի սահմանամերձ շրջաններում կմնան ևս երկու տարի՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։

Կարդա ավելին

Ռուսաստանից զգուշացնում են, որ ԵՄ-ին միանալը կփակի շուկան ԵԱՏՄ-ի հետ

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կհանգեցնի Երևանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալուն և երկրի համար ԵԱՏՄ շուկայի փակմանը։

Կարդա ավելին

Հայաստանի Պրեմիեր լիգայի ձևաչափում փոփոխություններ կարող են լինել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջարկում է Հայաստանի Պրեմիեր լիգայի անցկացման ձևաչափում կատարել փոփոխություններ։ Ֆեդերացիան Պրեմիեր լիգայի ձևաչափի փոփոխության երկու տարբերակ է առաջարկում։ Փոփոխությունները կվերաբերեն ինչպես հայտագրված հայ ֆուտբոլիստների քանակին, ինչպես նաև մրցավարությանը, ԲԿՄԱ-ի հետագա գործունեությանը և այլն։

Կարդա ավելին

«Ակադեմիական քաղաք» ծրագրի գործընկեր կազմակերպություններից չորսը Հայաստանում են

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հունվարի 29-31-ը Հայաստան են ժամանել «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջազգային գործընկերների չորս կազմակերպությունների ներկայացուցիչները

Կարդա ավելին

Հայաստանի դիվանագիտական նոր լեզուն. ի՞նչ է փոխվել ԱԳՆ կայքում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը տարիների ընթացքում ենթարկվել է էական փոփոխությունների, որոնք արտացոլում են ոչ միայն տեխնոլոգիական առաջընթացը, այլև երկրի արտաքին քաղաքականության շեշտադրումների փոփոխությունները

Կարդա ավելին