Day: 14/02/2025

ՀայաստանՍպորտ

Հայ լեռնադահուկորդը պատմական նվաճման է հասել

Ավստրիայի Զալբախ քաղաքում կայացած լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Գլեբ Մոսեսովը որակավորվել է առաջնության եզրափակիչ փուլ: Սա Հայաստանի լեռնադահուկային սպորտում պատմական նվաճում է․ Գլեբ Մոսեսովը առաջին հայ լեռնադահուկորդն է, որ դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Սրա մասին հայտնել է Հայաստանի լեռնադահուկային սպորտի ֆեդերացիան։

Կարդա ավելին
ԱրցախՍոցիալական

Արցախի քարտեզով գնված խաղը ապրանքանիշը հետ է պահանջել հաճախորդից

Ֆեյսբուքյան հարթակի օգտատերերից մեկը փետրվարի 13-ին հրապարակում է կատարել՝ նշելով, որ հայկական XAXALOVE ապրանքանիշը, որը ստեղծում է խաղեր՝ նախատեսված 1-ից 100 տարեկան երեխաների համար, զանգահարել է իրեն ու պահանջել վերադարձնել Հայաստանի քարտեզով փազլ խաղը, որտեղ կար նաև Արցախը։

Կարդա ավելին
ԳործարարությունՀայաստան

Մրգային օղիների արտադրության սուբսիդավորման ծրագիր կիրականացվի

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը առաջարկել է մրգային օղիների արտադրության սուբսիդավորման ծրագիր իրականացնել բարեխիղճ տնտեսավարողների համար։

Կարդա ավելին
ԿրթությունՀայաստան

Մարզերի դպրոցներում լողի անվճար պարապմունքների խմբերը կավելանան

Մարզերի դպրոցներում լողի անվճար պարապմունքների խմբերը կավելանան։ Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել առաջարկին։ Նախկինում մեկ խմբի փոխարեն կլինեն երեք խմբեր։ Յուրաքանչյուր տարի լողավազաններում լող մարզաձևով կզբաղվի յուրաքանչյուր լողավազանում դպրոցահասակ երեխաների 2 տարիքային 3-ական խումբ. 1-ին տարիքային խմբում կընդգրկվեն 8-12 տարեկան երեխաները, 2-րդ տարիքային խմբում՝ 13-17 տարեկանները: 1-ին տարիքային խմբերում պարապողների առավելագույն քանակը պետք է լինի 12, իսկ 2-րդ-ում՝ 10:

Կարդա ավելին
ԱրցախՍոցիալական

Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրում իրականացվել են փոփոխություններ

Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացվել են բարեփոխումներ

Կարդա ավելին
ՀայաստանՍոցիալական

Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի տոմսերը զեղչվել են 25 տոկոսով

Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի տոմսերի համար գարնանային զեղչեր են հայտարարվել։ Տոմսերը զեղչվել են 25 տոկոսով։ Զեղչված տարբերակով տոմսերը կունենա հետևյալ գները․ 9085 դրամ՝ «պլացկարտ», 11․885 դրամ՝ «կուպե», 13․875 դրամ՝ «կուպե կամֆորտով», 18․375 դրամ՝ «կուպե երկտեղանոց»։ Զեղչը կգործի մինչև մարտի 31-ը։ Սրա մասին հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։

Կարդա ավելին