Day: 18/02/2025

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները մեղադրվում են 100 միլիարդ մանաթի վնասի մեջ

Բաքվում անցկացվող դատավարությունում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ մեղադրական ակտի հրապարակումը։ Սրա մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։

Կարդա ավելին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է պարենի ոլորտում ճկուն լինելը. ո՞վ է մեր հիմնական մատակարարը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի կատարման ընթացքում նշել է, որ Հայաստանը պետք է աշխատի նյութական պահուստի ցանկում ներառված ապրանքների այլընտրանքների ձևավորման ուղղությամբ։

Կարդա ավելին

Հայաստանի ազգային հերոս Տիրան Խաչատրյանը 10 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 10 միլիոն դրամ գրավի և երկրից չբացակայելու արգելքի դիմաց Ազգային հերոս, Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին ազատ արձակեց։

Կարդա ավելին

Նախորդ տարվա շինարարական ծավալները ռեկորդային են եղել Հայաստանի համար

Հայաստանում Վիճակգրական կոմիտեի հրապարակած նախորդ տարվա տարեկան ցուցանիշը ցույց է տալիս, որ շինարարության ծավալները ռեկորդային ծավալի են հասել։ Ամբողջ 2024 թվականին կատարվել է շուրջ 709 մլն դրամի շինարարություն։ Այդ ցուցանիշը 2023-ի համեմատ ավելացել է 14․5 տոկոսով։ Եթե դիտարկենք 2020 թվականին կատարած շինարարական ծավալները, ապա 2024 թվականի ցուցանիշը ավել է շուրջ 277 մլն դրամով։

Կարդա ավելին

Վերջին 5 տարիներին խաղաղ պայմաններում 207 մահվան դեպք է գրանցվել Հայաստանի ՊՆ-ում

Հայաստանի Զինված ուժերում վերջին 5 տարիներին 207 մահվան դեպք է գրանցվել։ Փետրվարի 17-ին Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ժամը 09:20-ի սահմաններում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով: Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության) հատկանիշներով։

Կարդա ավելին