Month: Մարտի 2025

ՀայաստանՊատահար

Բացահայտվել է ոսկյա իրերի և խոշոր գումարի գողությունը

Մարտի 25-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցում փորձել են գողանալ 680 գրամ ոսկյա զարդեր, 2150 դոլար և 395 հազար դրամ։ Մարտի 28-ին բացահայտվել է հանցանք կատարողների ինքնությունը։ Սրա մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

Կարդա ավելին
ԱշխարհՔաղաքականություն

ԱՄՆ-ն ռմբակոծելու սպառնալիքներ է հնչեցրել Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է Իրանին ռմբակոծություններով և երկրորդական մաքսատուրքերով, եթե երկիրը համաձայնությամ չգա Վաշինգտոնի հետ իր միջուկային ծրագրի վերաբերյալ։ Սրա մասին Թրամփը հայտնել է NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Կարդա ավելին
ՀայաստանՍոցիալական

Երևանը 250 էլեկտրական ավտոբուս ձեռք կբերի

Երևանի քաղաքապետարանում Կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Անետա Բաբայան ներկայացրել է էլեկտրական տրանսպորտի զարգացման և կանաչ գոտիների ընդլայնման խոշոր ներդրումային ծրագիր

Կարդա ավելին
ՀայաստանՔաղաքականություն

Գյումրիի ընտրատեղամասերում կլինեն վերահաշվարկներ տեխնիկական անճշտությունների պատճառով

2025 թվականի մարտի 31-ին հրավիրված արտահերթ նիստի ժամանակ թիվ 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողոբի նախագահ Տիգրան Ղազարյանը հայտարարել է, որ Գյումրիի մի քանի տեղամասերում տեղի կունենա վերահաշվարկ՝ տեխնիկական անճշտությունների պատճառով

Կարդա ավելին
ՀայաստանՍոցիալական

Հայաստանում փոխվում է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման համակարգը

2025 թվականի սեպտեմբերից Հայաստանում ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները կնշանակվեն, կհաշվարկվեն և կվճարվեն Միասնական սոցիալական ծառայության կողմից

Կարդա ավելին
ՀայաստանՌազմական

Ադրբեջանը կրակ է բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ

Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, թե հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել նրանց ուղղությամբ։ Հայաստանի ՊՆ-ն հերքում է այն՝ նշելով, որ մարտի 31-ին՝ ժամը 00։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն:

Կարդա ավելին
ՀայաստանՊատահար

2024 թվականին Հայաստանում թմրամիջոցների մաքսանենգության հանցագործություններն աճել են 111 տոկոսով

2024 թվականին Հայաստանում արձանագրվել է 40.232 հանցագործության դեպք։ Այն նախորդ տարվա համեմատ նվազել է 434-ով կամ 1.1%-ով։ Երևանում տեղի ունեցած դեպքերը կազմել են 18.397։ Այն ևս 2023 թվականի համեմատ ավելի քիչ է (20.231 դեպք):

Կարդա ավելին
ՀայաստանՔաղաքականություն

Գյումրիի և Փարաքարի ընտրություններում արձանագրվել են մի շարք խախտումներ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մեկնաբանել է մարտի 30-ին Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունեցած տեղական ընտրությունների ընթացքում արձանագրված խնդիրները։ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ իրականացված մշտադիտարկման ընթացքում ուսումնասիրվել է ավելի քան 300 հրապարակում, որոնցում նշվել են տարբեր խախտումներ՝ կապված ընտրողների ուղղորդումների, կողմնակի անձանց ներկայության, քվեարկության գաղտնիության խախտման և այլ խնդիրների հետ։

Կարդա ավելին
ՀայաստանՔաղաքականություն

Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի ֆինանսավորմանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Հայաստանը պաշտոնապես տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարությանը իր որոշման մասին։ Ըստ ԱԳՆ-ի՝ Հայաստանը ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշման ստորագրումից և կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց։

Կարդա ավելին