Day: 21/02/2025

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը գերխոշոր հաշվով հաղթեց Լիխտենշտեյնի ընտրանուն

ՈւԵՖԱ-ի Կանանց Ազգերի լիգայի C լիգայի մեկնարկային տուրում Կանանց Հայաստանի ազգային հավաքականը Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում ջախջախեց Լիխտենշտեյնի ընտրանուն (6:1):

Կարդա ավելին

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ենթակառուցվածքները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին․ արդարադատության նախարարի շրջայցը

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը շրջայց է իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Այցի ընթացքում նա նշել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ենթակառուցվածքները չեն համապատասխանում անազատության մեջ գտնվողների պահման վայրի միջազգային ընդունված չափանիշներին:

Կարդա ավելին

Ո՞ր մարզում է ամենաշատ ձյունը տեղացել

Փետրվարի 20-ին և 21-ի գիշերը ողջ հանրապետությունում տեղացել է ձյուն, առանձին հատվածներում շատ ուժեղ։ Հանրապետության ճանապարհներին մերկասառույց է։ Շրջակա միջավայրի նախարարության հրապարակած տվյալներից պարզ է դառնում, որ տեղումների քանակը ամենամեծը կազմել է Արագածոտնի բարձր լեռնային շրջաններում։ Ձյան ծածկի բարձրությունը կազմել է 60-120 սմ։ Ամենացածր բարձրությունը կազմել է Սյունիքի նախալեռնային շրջանում՝ 4-6 սմ։

Կարդա ավելին

Հայաստանում օտարերկրացիները կկարողանան ունենալ Mobile ID և օգտվել պետական էլեկտրոնային ծառայություններից

Հայաստանի կառավարությունը նախատեսում է օտարերկրյա քաղաքացիներին ու կացության կարգավիճակ ունեցող անձանց հնարավորություն տալ ձեռք բերել Mobile ID և օգտվել պետական էլեկտրոնային ծառայություններից։

Կարդա ավելին

Զինված ուժերում երդման արարողությունները հետաձգվել են, արձակուրդները՝ արգելվել

Հայաստանի ինված ուժերում նորակոչիկների երդման արարողությունները հետաձգվել են եղանակային անբարենպաստ պայմանների, ինչպես նաև սուր շնչառական վարակների տարածումը կանխելու նպատակով։ Սրա մասին հայտնել է Պաշտպանության նախարարությունը։

Կարդա ավելին