Month: Մայիսի 2025

Երևանի բնակիչները կարող են աղբահանության վճարները կատարել առցանց

Երևանի քաղաքացիները հնարավորություն ունեն աղբահանության վճարները կատարել առցանց կամ «Հայփոստ»-ի բոլոր մասնաճյուղերում։ Սրա մասին տեղեկացրեց քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը՝ ավագանու նիստի ընթացքում։

Կարդա ավելին

Հայաստանում շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 31․9 տոկոսով

Հունվար-մարտ ամիսներին Հայաստանում շինարարության ընդհանուր ծավալն աճել է 13.6%-ով և կազմել 77.6 միլիարդ դրամ (մոտ 199 միլիոն դոլար): Հատկապես նկատելի է հյուրանոցային ոլորտում աճը՝ 81.8%-ով։

Կարդա ավելին

Հայաստանում ինքնաթիռները արդեն կարող են կողմնորոշվել անգամ վատ եղանակային պայմաններում

Ռուսաստանի «Ռոստեխ» պետական կորպորացիան Հայաստանին մատակարարել է նորագույն նավիգացիոն սարքավորում: Այն հնարավորություն է տալիս ինքնաթիռներին կողմնորոշվել լեռնային տեղանքում, այդ թվում՝ վատ եղանակային պայմաններում։

Կարդա ավելին

2025 թվականին նախատեսվում է ավարտել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Երևան-Գյումրի հատվածը

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Երևան-Գյումրի հատվածը պատրաստ կլինի 2025 թվականին։ Ասիական զարգացման բանկը շարունակում է աջակցել Հայաստանի կարևորագույն տրանսպորտային նախագծերից մեկին։ Կնքվել է երեք պայմանագիր։ Արդեն ավարտվել է երեք ուղղություններից մեկի աշխատանքները։

Կարդա ավելին

Հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաները շարունակում են բախվել տրանսպորտի լուրջ խնդիրների

Հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար նախատեսված Երևանի թիվ 17 հատուկ դպրոցը ամիսներով մնացել է առանց աշխատող տրանսպորտի։ Դպրոցին կցված երկու «Գազել» ավտոմեքենաներն արդեն երկար ժամանակ վերանորոգման կարիք ունեն, իսկ նոր մեքենաներ չեն տրամադրվում։

Կարդա ավելին

Երկրաշարժ՝ Բավրայի մերձակայքում

Մայիսի 20-ին, տեղական ժամանակով ժամը 10:11-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը երկրաշարժ է գրանցել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք։

Կարդա ավելին

«Պատիվ ունեմ» խմբակցությունը չի միանում Էդմոն Մարուքյանի առաջադրման նախաձեռնությանը

Ազգային «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտնել է, որ չի միանալու Էդմոն Մարուքյանին վարչապետի թեկնածու առաջադրելու գործընթացին։ Այն իրականացնում են պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։

Կարդա ավելին

Անչափահաս քրոջն ու եղբորը վրաերթի են ենթարկել․ նրանց վիճակը ծայրահեղ ծանր է

Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում մայիսի 19-ին` 20։50-ի սահմաններում, վրաերթի են ենթարկվել երկու անչափահաս՝ քույր ու եղբայր։ Երեխաները մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Բժիշկների գնահատմամբ՝ նրանց վիճակը ծայրահեղ ծանր է։ Հիվանդանոցում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։

Կարդա ավելին