Month: Մայիսի 2025

Նոր պատերազմ արևելքում․ Հնդկաստանն ու Պակիստանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Հնդկաստանի զինված ուժերը հայտարարել են «Սինդուր» գործողության մեկնարկի մասին՝ որպես պատասխան ապրիլի 22-ին Պահալգամ քաղաքում իրականացված ահաբեկչությանը, որի հետևանքով զոհվել էին Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի։

Կարդա ավելին

Հենրիխ Մխիթարյանը երկրորդ անգամ կխաղա ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակչում

Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղի հիմնական ժամանակում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ գոլառատ ոչ-ոքի խաղաց «Բարսելոնայի» հետ՝ 3։3։

Կարդա ավելին

Հայաստանում ամենատարածվածը Դավիթ և Նարե անուններն են

2024 թվականին ծնված երեխաների շրջանում Հայաստանում կրկին առաջատար են Դավիթ և Նարե անունները։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ այս անունները արդեն տասը տարի անընդմեջ գլխավորում են ամենատարածված անունների ցանկը։

Կարդա ավելին

Ֆրիդրիխ Մերցը ընտրվել է Գերմանիայի կանցլեր՝ ձախողված առաջին փորձից ժամեր անց

Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական միության (CDU) առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը պաշտոնապես ընտրվել է երկրի կանցլեր՝ չհաջողված նախնական քվեարկությունից հետո։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 325 պատգամավոր։ Նրան անհրաժեշտ էր 316 ձայն։ Նրա նշանակումը հաստատել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Մերցը պատրաստվում է երդվել Բունդեսթագում։

Կարդա ավելին

Արցախից տեղահանված ավելի քան 1000 ընտանիք ստացել է բնակարանային աջակցության հավաստագիր

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 1090 ընտանիք ստացել է բնակարանային ապահովման պետական աջակցության հավաստագիր։ Այս տվյալը հայտնել են Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Կարդա ավելին

Երևանի 11-րդ մետրո կայարանը իրականություն կդառնա՞

Երևանի քաղաքապետարանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակը նախատեսում է մայիսի ավարտին հայտարարել «Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում նոր մետրոյի կայարանի կառուցման համար էսքիզային նախագծի մրցույթ։

Կարդա ավելին

Անձրևը լցվել է «Բարեկամություն» մետրո կայարան

Երևանում երկու օր է, ինչ տեղումներ են։ Մայիսի 5-ին տեղեկացրել էինք, որ մայրաքաղաքում տրանսպորտային իրավիճակը կաթվածահար էր եղել անձրևի պատճառով։ Այսօր՝ մայիսի 6-ին, Երևանում իրավիճակը կրկին նույնն է։

Կարդա ավելին

Չնայած փակման որոշմանը՝ սննդի կետը շարունակել է աշխատել սանիտարական խախտումներով

Երևանում գործող «Կամուրջ» հանրային սննդի կետը շարունակում է ընդունել հաճախորդների՝ չնայած Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ձեռնարկության գործունեությունը կասեցնելու որոշում էր ընդունել։

Կարդա ավելին