Day: 14/06/2025

Ուժեղ քամիներ Արագածոտնում, Լոռիում և Շիրակում. վնասվել են տանիքներ, ծառեր են տապալվել, կան վնասված ավտոմեքենաներ 

Հունիսի 14-ի երեկոյան, ժամը 19:30-ից սկսած, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերում ուժգնացած քամու պատճառով մի շարք համայնքներում արձանագրվել են արտակարգ դեպքեր։

Կարդա ավելին

Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը հրաձգության աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր են

Հայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը դարձել են աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր՝ մրցելով 10 մետր օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում։

Կարդա ավելին

Իրանի օդային տարածքի փակման հետևանքով մի շարք թռիչքներ վայրէջք են կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

Իրանի Իսլամական Հանրապետության և հարակից երկրների օդային տարածքների փակման հետևանքով մի շարք միջազգային թռիչքներ հարկադրված վայրէջք են կատարել Երևանում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրների օդանավակայաններում։

Կարդա ավելին

Սյունիքի մարզում ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չի արձանագրվել՝ Իրանում տեղի ունեցած ռմբակոծություններից հետո

Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների դեմ իրականացված ռմբակոծություններից հետո Հայաստանի համապատասխան կառույցները վերահսկողություն են իրականացնում երկրի հարավում՝ ռադիոակտիվ ֆոնի հնարավոր փոփոխությունները բացառելու նպատակով։

Կարդա ավելին