Month: Օգոստոսի 2025

Իսակովի պողոտայի գործով Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն մերժվեց

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր մեկնարկել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ երկու գործերի քննությունը, որոնք միացվել են մեկ վարույթում։ Պաշտպանը միջնորդել է Իսակովի պողոտայի գործով Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել։

Կարդա ավելին

Հայաստանի ճանապարհները ներդրումների կարիք ունեն․ ԵԶԲ-ն պարզաբանում է իրավիճակը

Եվրասիական տարածաշրջանում մինչև 2035 թվականը նախատեսվում է կառուցել կամ արդիականացնել 325 տրանսպորտային ենթակառուցվածքների նախագիծ՝ գրեթե 234 միլիարդ դոլար ներդրումներով։ Բայց այստեղ հետաքրքիր թիվ կա՝ եթե այս գումարը բաժանենք հաջորդ 10 տարիների համար տարածաշրջանի 13 երկրի ընդհանուր ՀՆԱ-ի հետ, միջինը կկազմի պարզապես 6.9%:

Կարդա ավելին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել է Հայաստանի 10 կուսակցությունների նախագահների

Հայաստանի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) հրապարակել է 10 կուսակցության ղեկավարների նկատմամբ վարչական տույժերի մասին տվյալներ։ Պատճառը կուսակցությունների տարեկան ֆինանսական հաշվետվությունները կամ ղեկավար կազմի պաշտոնների փոփոխությունների մասին տեղեկությունները սահմանված կարգով չներկայացնելն է։

Կարդա ավելին

Գոռավան գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասում խախտումներ են գրանցվել

Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի աշխատակիցները ստուգումներ են իրականացրել Արարատի մարզի Գոռավան գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասում։ Այն պատկանում է անհատ ձեռնարկատեր Ահարոն Ղարիբյանին։

Կարդա ավելին