Month: Սեպտեմբերի 2025

Ալբանիայում արհեստական բանականությունը կդառնա պետական գնումների նախարար

Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, որ նոր կառավարության կազմում պետական գնումների նախարարի պաշտոնը վստահվում է արհեստական բանականության (ԱԲ) համակարգին՝ «Diella»-ին։ Ռաման խոստանում է, որ Diella-ն ապահովելու է գնումների լիարժեք թափանցիկություն։

Կարդա ավելին

Սահմանագծումը կշարունակվի Սյունիքում

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը վերջին ամիսներին ստացել է նոր ընթացք։ Եթե նախորդ տարի հայտարարվում էր, որ աշխատանքները սկսվելու են հյուսիսից՝ Տավուշի ուղղությունից, ապա այժմ պաշտոնական հաղորդագրությունները վկայում են, որ առաջնահերթությունը տեղափոխվել է դեպի հարավ՝ Սյունիք։ Այս փոփոխությունն ակնհայտորեն համընկնում է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված հռչակագրի հետ, որով նախատեսվում է Սյունիքի մարզով անցկացնել «Թրամփի ուղի» կոչվող ռազմավարական ճանապարհը։

Կարդա ավելին

«Թրամփի ուղու» համար ԱՄՆ-ը Հայաստանին կտրամադրի 145 միլիոն դոլար

Հրապարակված տեղեկությունները, թե ԱՄՆ-ն Հայաստանին 145 միլիոն դոլար կտրամադրի «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրագործման համար, հնչում են մի կողմից որպես տնտեսական հնարավորություն, մյուս կողմից՝ լուրջ սպառնալիք։ Այս մասին այսօր ասել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։

Կարդա ավելին

ՀՀ կառավարությունը հաստատեց ոստիկանության հատուկ միջոցների կիրառման կանոնները

Հ կառավարությունը հաստատել է ոստիկանության հատուկ միջոցների կիրառման նոր կանոնները, որոնք սահմանում են, թե երբ և ինչպես կարելի է օգտագործել լուսաձայնային, արցունքաբեր գազով և էլեկտրաշոկային սարքեր։

Կարդա ավելին

Պարեկային ծառայության պաշտոնյաները հանցագործության մեջ են մեղադրվում

Երևանի պարեկային ծառայության մի խումբ ոստիկաններ 2024–2025 թվականներին, օգտագործելով իրենց պաշտոնեական լիազորությունները, հափշտակել են քաղաքացիներին պատկանող տրանսպորտային միջոցներ ու պահեստամասեր։ Ընդհանուր վնասը մի քանի միլիոն դրամ է կազմել։

Կարդա ավելին