Month: Սեպտեմբերի 2025

Մահվան ելքով վրաերթ Վանաձորում․ հետիոտնը տեղում մահացել է

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Սեպտեմբերի 4-ի երեկոյան՝ ժամը 21։30-ի սահմաններում, Սոխումի փողոցի 140 հասցեի դիմաց «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 64-ամյա Աշոտ Ղ․-ին։ Հետինոտնը տեղում մահացել է։

Կարդա ավելին

Կոնյակից դեպի brandy․ հայկական արտադրանքի նոր ճանապարհը

Ծաղկաձորում կայացած սեմինարում նորից քննարկվել է հայկական կոնյակի ապագան։ Խոսքը ոչ միայն որակի վերահսկողության մասին է, այլև այն մասին, թե ինչպես պետք է հայկական արտադրանքը ներկայացվի աշխարհին։ Քննարկումների կենտրոնում եղել է «Հայկական կոնյակ» աշխարհագրական նշումով ապրանք գրանցելու գաղափարը։ Սա նշանակում է՝ եթե նախագիծը կյանքի կոչվի, հայկական կոնյակը շուկայում կունենա հատուկ կարգավիճակ։ Այն կապահովի արտադրանքի որակը և թույլ կտա այն ավելի մրցունակ դարձնել արտերկրում։

Կարդա ավելին

Ինչու՞ է Հայաստանում բենզինը ամենաթանկը տարածաշրջանում․ տնտեսագետը նշում է պատճառները

Բենզինի գինը վերջին շրջանում Հայաստանում կայունացել է։ Նկատելի է դառնում նաև այն, որ շուկայում խաղացողները շատացել են, ինչն էլ իր հերթին բերում է մրցակցության ու որակի։ Չնայած այդ ամենին՝ Հայաստանում բենզինի գինը շարունակում է տարածաշրջանում ամենաթանկը լինել։ Տնտեսագետ Աղասի Թավադյանի կարիքով՝ սա կապված չէ ոչ մրցունակ շուկայի կամ ինչ֊որ ներքին պայմանավորվածության հետ։ Ըստ նրա՝ եթե հաշվարկներ անենք, սահմանին ստացված բենզինի գինը հավասարազորվում է շուկայում վաճառվող բենզինին։ Սակայն մի քանի խնդիրներ է նշում։

Կարդա ավելին

Հայաստանի թիմը նվաճել է մեդալներ Եվրոպայի պատանեկան ինֆորմատիկայի օլիմպիադայում

Հայաստանի թիմը Բուլղարիայի Շումեն քաղաքում օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն անցկացված Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 9-րդ միջազգային օլիմպիադայում (EJOI) արժանացել է 1 արծաթե և 2 բրոնզե մեդալների։

Կարդա ավելին

Հայաստանի կառավարությունը դրամական խրախուսում է սահմանել միջազգային փառատոններում մրցանակներ շահած մշակույթի գործիչների համար

Կառավարությունը հաստատել է կարգ, ըստ որի մշակույթի ոլորտի այն գործիչները, ովքեր որպես Հայաստանի ներկայացուցիչ մասնակցել են միջազգային հեղինակավոր փառատոների կամ մրցանակաբաշխությունների և արժանացել մրցանակների, կստանան դրամական պարգև։ Խրախուսման չափը սահմանված է սպորտի ոլորտում Օլիմպիական մրցանակների չափերին համահունչ՝ ամսական 660 հազար դրամ։

Կարդա ավելին

Հայաստանում արձանագրվել են ապօրինի փայտի և սևահողի տեղափոխման խախտումներ

Հայաստանի տարբեր հատվածներում շարունակվում է ապօրինի փայտանյութի և հողի բերրի շերտի տեղափոխման խնդիրը, որը ոչ միայն վնաս է հասցնում բնությանը, այլև խաթարում է օրենքի գերակայությունը։

Կարդա ավելին