Month: Սեպտեմբերի 2025

10 կմ ճեմուղի Սևանում․ խոստացված նախագիծը տարիներ շարունակ չի իրականանում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում նախատեսվում է կառուցել նոր ճեմուղի։ Այն կկառուցվի «Հարսնաքար» հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի։ Հետաքրքիր է, որ  դեռ 2018-ի սկզբին մշակած «Սևան» ազգային պարկի 2018-2023 միջոցառումների ծրագրում ընդգրկվել էր Լճաշեն-Սևան հատվածը ներառող ծովափնյա ճեմուղու կառուցումը։ Ճեմուղու երկայնքով նախատեսվում էր ստեղծել քոթեջներ, հյուրանոցներ, առևտրի, սպասարկման, սննդի օբյեկտներ, զբոսայգիներ, զուգահեռ նախատեսվում էր ունենալ հեծանվուղի։ Դրա կատարման ժամկետ էր նշվել 2019-2023 թվականները։ Պետբյուջեից տրամադրվել էր 43 մլն դրամ։ Սակայն, մինչ օրս աշխատանք չի կատարվել։

Կարդա ավելին

Երևանում շարունակվում են խցանումները, հասարակական տրանսպորտը չի բավարարում քաղաքացիներին

Սեպտեմբերի 1-ից՝ դասերն վերսկսելուց հետո Երևանը տրանսպորտային կոլապսի մեջ է հայտնվել։ Երևանում խցանումները դարձել են հաճախակի։ Պատճառներից մեկը ավտոբուսային գծերի ավելացումներն են, մյուսը՝ կայանատեղիները, հաջորդը՝ աշխատանքային ժամերը, դեպի քաղաք հոսքերն ու ավտոմեքենաների քանակը։ Երևանում հատկապես վերջին տարիներին շատ է առաջանում տրանսպորտային կոլապս։ Օրինակ, երբ քաղաքում հորդառատ անձրև է։

Կարդա ավելին

Իրատեսակա՞ն է արցախահայերի վերադարձը հայրենիք

Արցախի Հանրապետության հռչակման 34-ամյակի օրը Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Վերադարձ» խորագրով միասնության հավաք։ Հենց այդտեղ էլ հրապարակվեց Արցախի Ազգային ժողովի հայտարարությունը, որը ներկայացրեց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Հայտարարության մեջ Արցախը հստակ պահանջ է ներկայացվում․

Կարդա ավելին

Արցախցիները հանրահավաք են իրականացրել Ազատության հրապարակում

Երևանի Ազատության հրապարակում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հովիվ Տեր Աբդրեաս քահանա Թավադյանի աղոթքով մեկնարկեց «Վերադարձ» խորագրով միասնության հավաքը, որը նվիրված էր Արցախի Հանրապետության անկախության օրվան։

Կարդա ավելին

Ռուսաստանում կանգնեցվել է հայկական «Սպայկա»բեռնափոխադրող ընկերության շարժը

Հայաստանի ամենախոշոր բեռնափոխադրող ընկերությունը՝ «Սպայկա»-ն, այսօր պաշտոնապես հաստատեց, որ վերջին մի քանի օրերի ընթացքում իր ավելի քան 100 բեռնատարների շարժը Ռուսաստանում դադարեցված է: 

Կարդա ավելին

Հայաստանի սահմանամերձ գոտիներում հանքագործությունը կխստացվի

Հայաստանի սահմանամերձ տարածքներում ուսումնասիրություն կամ հանքային արդյունահանում իրականացնելու համար ընկերությունները պետք է ներկայացնեն նաև Ազգային անվտանգության ծառայության, Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարությունների համաձայնությունները

Կարդա ավելին