Month: Սեպտեմբերի 2025

Հայաստանում 2026-ին կգործարկվի իզոտոպային լաբորատորիա՝ հայկական կոնյակի որակը վերահսկելու համար

Հայաստանում 2026 թվականի հունվար–փետրվար ամիսներին կբացվի սեփական իզոտոպային լաբորատորիա, որը կզբաղվի հայկական կոնյակի որակի և ստանդարտների համապատասխանության ստուգմամբ

Կարդա ավելին

Նոր մանրամասներ կաշառքի դիմաց վարորդական վկայականների գործից. քրեական վարույթները ուղարկվել են դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ավարտվել է վարորդական վկայականների կաշառքի գործով նախաքննությունը, որի ընթացքում բացահայտվել են մի շարք անձանց կողմից քաղաքացիներից գումար ստանալու դեպքեր՝ կաշառքի միջնորդության պատրվակով, ինչպես նաև կաշառք տալու փորձեր։

Կարդա ավելին

Սանկտ Պետերբուրգում մահացած Բորիս Ավագյանի մարմինը դատաբժշկական փորձաքննության կուղարկվի

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսարանի շենքում մահացած գտնված ՀՀ քաղաքացի, ՌԴ պետական ապարատի նախկին աշխատակից Բորիս Ավագյանի մարմինը կուղարկվի դատաբժշկական փորձաքննության՝ մահվան պատճառները պարզելու համար:

Կարդա ավելին

Արմավիրի ոստիկանությունում հերթական պաշտոնանկությունն է տեղի ունեցել

Արմավիրի մարզում վերջին օրերի աղմկահարույց սպանության գործի ֆոնին կադրային փոփոխությունները շարունակվում են։ Հայաստանի ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի տեղեկացմամբ՝ քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, գնդապետ Արթուր Բդոյանը ազատվել է պաշտոնից։

Կարդա ավելին

«Հայաստան» խմբակցությունը միացավ Փաշինյանին իմփիչմենթի նախաձեռնությանը

2026 թվականին Հայաստանում նախատեսվում են հերթական խորհրդարանական ընտրությունները, սակայն հանրային տրամադրությունները վկայում են, որ դրանք անցնելու են խորացող անվստահության և լարվածության մթնոլորտում։

Կարդա ավելին

Կասեցվել է «Այգեկ թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասի գործունեությունը

Կասեցվել է Արմավիրի Այգեկ համայնքում գործող «Այգեկ թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի թռչնամսի մշակման և վերափաթեթավորման արտադրամասի գործունեությունը։

Կարդա ավելին

Մերձավանի դեպքից հետո Արմավիրի մարզային քննչական վարչության պետը ազատման դիմում է գրել

Սեպտեմբերի 23-ին Մերձավանում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունից հետո Քննչական կոմիտեում տեղի է ունեցել նշանակալի փոփոխություն։ Արմավիրի մարզային քննչական վարչության ղեկավար Հրաչյա Ղազարյանը այլևս այդ պաշտոնում չէ։ Նրա աշխատանքից ազատման հրամանը ստորագրել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը։ Ըստ պաշտոնական տեղեկության՝ Ղազարյանը պաշտոնը թողել է իր իսկ դիմումի հիման վրա։

Կարդա ավելին

Արմավիրի մարզում «Mercedes»-ի և «Գազելի» բախման հետևանքով տուժել է 11 մարդ

Սեպտեմբերի 26-ի առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07:40-ի սահմաններում Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ատոմակայանի խաչմերուկում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և մարդատար «Գազել» միկրոավտոբուսը։

Կարդա ավելին