Month: Սեպտեմբերի 2025

ՀԷՑ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյան 8 տարում ստացել է շուրջ 400 մլն դրամ աշխատավարձ

«Հայկական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նախկին Տնօրենների խորհրդի նախագահի տեղակալը (ներկայում՝ խորհրդի նախագահը) 2017-2024 թվականների ընթացքում ստացել է ընդհանուր մոտ 396 մլն դրամ աշխատավարձ։

Կարդա ավելին

Մոսկվայում կազմակերպվել է բողոքի ակցիա ՀՀ դեսպանատան մոտ

Մոսկվայում տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել Ռուսաստանում ՀՀ դեսպանատան մոտ՝ վանկարկելով «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, թշնամի»։ Տեղեկությունը հայտնում են ռուսական տելեգրամյան ալիքները։

Կարդա ավելին

Փաշինյանը մեկնել է Ռուսաստան․ սպասվում է հանդիպում Պուտինի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-28-ը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին։ Վարչապետը համաժողովում հանդես կգա ելույթով։

Կարդա ավելին

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր մարզադաշտ կկառուցի

Երևանի «Ուրարտուն» նախատեսում է ունենալ նոր մարզադաշտ։ Երևանյան ակումբը նոր մարզադաշտի կառուցումը նախատեսում է նախկին «Նաիրի» ստադիոնի տարածքում։ Նշենք, որ 2024 թվականին «Ալաշկերտ» ակումբը վաճառել է Երևանի «Նաիրի» մարզադաշտը «Ուրարտուի» սեփականատեր Ջևան Չելոյանցին։

Կարդա ավելին

Մերձավանի սպանության գործը շարունակվում է. վիրավորվածը հարցաքննվել է

Մերձավանում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով նոր զարգացումներ կան։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ միջադեպի ժամանակ վիրավորում ստացած Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել և արդեն հարցաքննվել է քննիչների կողմից։ Նշանակվել է նաև դատաբժշկական փորձաքննություն։

Կարդա ավելին

Կապանում վնասվել է Վաչագան գետի վրայով անցնող հիմնական կամուրջը․ ի՞նչ նոր մանրամասներ են հայտնի

Սեպտեմբերի 25-ին, ժամը 03:30-ի սահմաններում Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող Վաչագան գետի վրայով անցնող հիմնական կամուրջը վնասվել է։ Տեղում սահմանազատվել է տարածքը, և կամուրջը երկկողմանի փակ է երթևեկության համար։

Կարդա ավելին

Նոր ատոմակայանի էներգաբլոկ․ լուծո՞ւմ, թե՞ նոր խնդիր Հայաստանի համար

Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու շուրջ քննարկումները թևակոխել են նոր փուլ։ Մինչ ՀԱԷԿ-ի շահագործումը երկարաձգվում է մինչև 2036 թվականը, կառավարությունը և էներգետիկայի ոլորտի մասնագետները փորձում են գտնել ապագայի լավագույն լուծումը։ Խորհրդարանական նիստերի ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է, որ ուսումնասիրվում են տարբեր տեխնոլոգիաներ, որոնք առավել համահունչ կլինեն մեր երկրի էներգահամակարգին։ Ուշադրության կենտրոնում այժմ փոքր մոդուլային ռեակտորներն են։

Կարդա ավելին