Day: 07/10/2025

ՀայաստանՍոցիալական

Հայաստանից Շենգեն մուտք գործող քաղաքացիները պետք է նախապատրաստվեն նոր սահմանային համակարգին

2025 թվականի հոկտեմբերի 12-ից ուժի մեջ կմտնի Եվրոպական Միության նոր մուտքի/ելքի համակարգը՝ Entry/Exit System (EES), որը պարտադիր է Հայաստանի քաղաքացիների, ԵՄ կամ Շենգենյան երկրների քաղաքացիություն չունեցող անձանց համար։ Համակարգը կիրառվելու է օդանավակայաններում, ծովային նավահանգիստներում և ցամաքային սահմանային անցակետերում։

Կարդա ավելին
ՀայաստանՔաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի թիմը կմասնակցի 2026 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին

Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է իր քաղաքական թիմի՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշման մասին՝ նախապես խոստովանելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվեները գերազանցելու են իր թիմի ստանալիք արդյունքները։

Կարդա ավելին
ՀայաստանՍնունդ

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի մայոնեզի արտադրությունը

Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 112/5 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտում կասեցվել է մայոնեզի արտադրությունը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Երևանի կենտրոնի տեսուչները ստուգումների ընթացքում նմուշներ են վերցվել նաև շաուրմայի պատրաստման համար նախատեսված խոզի մսից:

Կարդա ավելին
ՀայաստանՔաղաքականություն

«Զանգեզուրի միջանցք» տերմինի շուրջ հակասությունները չեն հանդարտվում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում կայացած հանդիպմանը քննարկվել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման խնդիրը

Կարդա ավելին
ՀայաստանՊատահար

Անհետ կորած զինծառայողներից մեկի հորեղբորը կալանավորել են 1 ամսով

Պաշտպանության նախարարության դիմաց անհայտը կորած զինծառայողների հարազտների բողոքը վերածվում է ձերբակալությունների շարքի։ Երեկ արդեն տեղեկացրել էինք, որ երկու հարազատի ՊՆ և Ռազմական ոստիկանության ծառայողների հաղորդման հիման վրա ձերբակալել էին հանցավոր գործողությունների համար։ Նրանցից մեկին երեկ ազատ են արձակել, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ անհայտ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանին կալանավորել են 1 ամիս ժամկետով։

Կարդա ավելին
ՀայաստանՔաղաքականություն

Փարաքարի նոր համայնքապետ է դարձել Օնիկ Ախվերդյանը

Փարաքար խոշորացված համայնքը նոր ղեկավար ունի․ համայնքապետ է ընտրվել «Միասնություն» դաշինքը ներկայացնող Օնիկ Ախվերդյանը։ Նա միակ թեկնածուն էր և ընտրվեց միաձայն։ Ախվերդյանը նախընտրական ցուցակում հաջորդում էր համայնքի նախկին ղեկավար Վալոդյա Գրիգորյանին, որը սեպտեմբերի վերջին սպանվել էր Մերձավանում։

Կարդա ավելին
ԱռողջությունՀայաստան

Երևանում օդի որակը շարունակում է մնալ աղտոտված

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնեց, որ մայրաքաղաքի Օգոստոսին և սեպտեմբերին օդի որակը եղել է գերազանց և լավ միջակայքում։ Հետաքրքիր է, որ Երևանում տեղադրված օդի որակի մոնիթորինգի 166 սարքերից ստացված տվյալներն իրականում չեն համապատասխանում իրականությանը, քանի որ «Բանկային գործի ապագան. նորարարություն և զարգացման հեռանկարներ» ֆորումի ժամանակ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգող Ֆրանսուազ Ժակոբը հայտարարեց, որ Երևանն ունի Հարավային Կովկասում ամենավատ օդի որակը։

Կարդա ավելին