ՀայաստանՔաղաքականություն

Փաշինյանը նշել է, թե Գյումրիում երբ տեղի կունենան քաղաքապետի ընտրությունները

Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ։ Սրա մասին ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշել է նաև, թե ինչու է նման որոշման եկել։ Ըստ նրա՝ միանձնյա վարչական որոշմամբ նա չի կարող նշանակում իրականացնել։ Սա է պատճառը, որ առաջիկայում Գյումրիում տեղի կունենան նախնական ընտրություններ։

2024 թվականի հոկտեմբերի 24-ին Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական էր տվել։ Գյումրիում իշխող ուժը «Բալասանյան» դաշինքն էր։ Քաղաքապետի հրաժարականի որոշումը, նշվում է, ընդունվել է դաշինքի հետ սերտորեն կապված նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի, նրա որդու և ևս երեք մերձավորների նկատմամբ քրեական հետապնդումից հետո։ Քննչականը Սև բերդի հարակից հողատարածքների օտարման գործով որոշել է ձերբակալել Գյումրիի նախկին քաղաքապետին։