
2025 թվականին խմելու ջրի սակագինը կմնա նույնը
2025 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար կմնա նույնը։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է հետևյալ գները՝ սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կլինի 180 դրամ, մյուս բոլոր բաժանորդների համար՝ 200,42 դրամ։
Ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունները մատուցում է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն։
Խմելու ջրի սակագինը բարձրացել է 2022 թվականից։ Սակագինը նույնն է եղել անապահով բաժանորդների համար, մյուս բոլոր բաժանորդների համար եղել է 180 դրամ։
Ջրի սակագնի բարձրացումից հետո քաղաքացիների դժգոհությունները չեն նվազել։ Սա խոսում է «Վեոլիա ջուր» ընկերության մատուցած ծառայությունների արդյունավետության նվազման կամ սպասարկման ցածր որակի մասին։
Շուշան Ասրյան