ՀայաստանՔաղաքականություն

Արթուր Պողոսյանը նշանակվեց ՔԿ նախագահ, Էդուարդ Հակոբյանը՝ ՊԵԿ նախագահ

Արթուր Պողոսյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ, Էդուարդ Հակոբյանը՝ Պետական եկամուտների կոմիտեի նախարար։ Այս մասին նոյեմբերի 28-ի նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Արթուր Պողոսյանը այդ պաշտոնում փոխարինել է Արգիշտի Քյարամյանին։ Վերջինս հրաժարական էր տվել նոյեմբերի 18-ին։ Արթուր Պողոսյանը եղել է նաև Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ղեկավար։ Արթուր Պողոսյանը նշել է, որ մասնագիտական փորձ, ամբողջ ներուժը և գիտելիքները ծառայեցնելու է Հայաստանում օրինականության ամրապնդմանը և քրեական արդարադատության ոլորոտում հասարակության սպասելիքների արդարացմանը։

Էդուարդ Հակոբյանը ՊԵԿ-ի նախարարի պաշտոնում փոխարինել է Ռուստամ Բադասյանին։ Վերջինս նույնպես հրաժարական էր տվել նոյեմբերի 18-ին։