
Հայտնի է, թե երբ կվառվեն մայրաքաղաքի տոնածառի լույսերը
Երևանում տոնածառի լույսերը կմիացնեն դեկտեմբերի 8-ին` կիրակի օրը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։ Նոր տարվա տոնական մթնոլորտը Երևանում պահպանվելու է մինչև հունվարի 10-ը։
Նախատեսվել էր տոնածառի ճյուղերը և խաղալիքները նորացնել, սակայն լոտը չի կայացել։ Հավանաբար մյուս տարի արդեն գումար կհատկացվի տոնածառը և խաղալիքները փոխելու համար։ Սակայն ձեռք կբերվեն նոր խաղալիքներ՝ տոնածառի տեսքը թարմացնելու համար։
Երևանի տոնական միջոցառումների ու զարդարանքի համար նախատեսվել է սկզբնական հաստատել մոտ 550 միլիոն դրամ։
2025 թվականին արդեն ուշադրություն կդարձվի նաև վարչական շրջանների ձևավորմանը։