ՀայաստանՏեխնոլոգիա

Ճապոնիայում մարդու լվացքի մեքենա կստեղծվի

Երբ լսում ենք «լվացքի մեքենա» արտահայտությունը, անմիջապես պատկերացնում ենք հագուստ կամ աման լվացող տեխնիկա։ Սակայն Ճապոնիան պատրաստվում է փոխել մեր ընկալումը այդ սարքի մասին։ Շուտով կներկայացվի լվացքի մեքենա՝ մարդկանց լողացնելու համար։ 15 րոպեների ընթացքում այն լողացնելու և չորացնելու է իր ներսում նստած մարդուն։

Մարդը նստելու է մեքենայի կենտրոնում, որից հետո այն լցվելու է տաք ջրով և միկրոբալոններով, որոնք կիրառվում են մաշկի խնամքի սարքերում՝ ապահովելով մանրակրկիտ մաքրում և թարմացում։ Մեքենան կառուցված է արհեստական բանականությամբ․ ուսումնասիրելով մարդու մարմնի ջերմաստիճանը, սրտի զարկերը, ճնշումը և այլ հատկանիշներ՝ լվացքի մեքենան կարգավորելու է ջրի ջերմաստիճանը։ Վերլուծելով օգտվողի տրամադրությունը՝ համակարգը լոգանքի ընթացքում ցուցադրելու է նաև հանգստացնող պատկերներ։

Սարքը դեռևս ցուցադրության փուլում է։ Նախատեսվում է 2025 թվականին արդեն հնարավոր դարձնել մարդկանց կողմից դրանց գործածումը։ Այն կարող է հեշտացնել հաշմանդամություն ունեցող անձանց ապրելակերպը։