ՀայաստանՍպորտ

Հայաստանը ներկայացնող 5 շախմատիստներ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում լավագույնների ցանկում են

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է դեկտեմբեր ամսվա դասակարգման աղյուսակը, որտեղ Հայաստանի 5 ուժեղագույն շախմատիստներ լավագույն 100-ում են տեղ գտել։

Տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ՝ գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը զբաղեցրել են, համապատասխանաբար, 70-րդ և 85-րդ հորիզոնականում։

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 11-րդն է։ Նա հիմա հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո։

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 48-րդ տեղում է, Լիլիթ Մկրտչյանը` 58-րդ, Աննա Սարգսյանը` 84-րդ: