
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրվել Արթուր Աթաբեկյանը
Ինչպես հայտնում են դատական դեպարտամենտից՝ Արթուր Աթաբեկյանը 7 կողմ ձայնով նշանակվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ։ Նա այդ պաշտոնում փոխարինելու է նոյեմբերի 18-ին հրաժարական տված Կարեն Անդրեասյանին։
Վերջինիս հրաժարականից հետո՝ նոյեմբերի 28-ին կայացած առաջին ընտրությունները տապալվել էին։ ԲԴԽ նախագահի պաշտոնում առաջադրված 5 թեկնածուները չէին կարողացել հավաքել ձայների անհրաժեշտ քանակը։ Նրանց շարքում է եղել նաև Արթուր Աթաբեկյանը։ Նա 2005 թվականից աշխատել է դատական համակարգում։ 2023 թվականից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ, 2024 թվականից՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր։
Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) Հայաստանի Հանրապետության սահմանադրական մարմին է, որը պատասխանատու է դատական իշխանության անկախության ապահովման, դատավորների նշանակման, նրանց լիազորությունների դադարեցման և պատասխանատվության ենթարկելու գործընթացների կառավարման համար: