
Հայկական 1000-ից ավելի բեռնատարներ կանգնած են Վերին Լարսում
Արդեն ութերորդ օրն է՝ հայկական բեռնատարները կանգնած են Վերին Լարսում։ Նշվում է, որ շուրջ 1057 հայկական բեռնատարներ կանգնած են հերթում։ Տարբեր երկրների 3608 տրանսպորտային միջոց սպասում է Վերին Լարսի անցակետը հատելուն։ Հայտնում են Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Նոյեմբերի 30-ին Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել էր բոլոր տրանսպորտային միջոցների համար, սակայն մինչ այսօր ճանապարհին բեռնատարների կուտակումներ կան։ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը նոյեմբերի 25–ից ձյան պատճառով փակվել էր բեռնատարների համար։
23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ և 5 թունել է նախատեսվում կառուցել շրջանցող ճանապարհ Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածում։ Կառուցումից հետո ճանապարհը կկրճատվի գրեթե 1 ժամով և կդառնա անխափան երթևեկության համար։ Ճանապարհի երկարությունը 9 կմ կլինի։