ՀայաստանՄշակույթ

«Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմից նոր կադրեր են հայտնվել համացանցում

«Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմի նկարահանումները նոյեմբերին ավարտվեցին։ Ամբողջապես իրական փաստերի վրա հիմնված ֆիլմը պատմում է Հայաստանի առաջին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի մասին՝ մանկությունից մինչև սպանություն։

Վազգեն Սարգսյանին ֆիլմում մարմնավորում է Հայաստանի վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը։ Մինչ դերասանի ընտրության վերջնական որոշմանը հանգելը եղել են առաջարկներ, որ սպարապետին մարմնավորի իր իսկ եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, սակայն նա դեմ է եղել՝ ասելով, որ «Խորիկը ավելի ճիշտ և արհեստավարժ կներկայացնի Վազգենի կերպարը»։

Ֆիլմը նկարահանում է Genetic Production-ը։ Այն հանձն է առել ֆիլմերի միջոցով պատմելու, ներկայացնելու հայի մասին՝ մեր պատմության ականավոր գործիչների օրինակներով։

Գեղարվեստական ֆիլմից կադրեր են հայտնվել համացանցում, որտեղ երևում է Լևոնյանի մարմնավորած կերպարը։ Ֆիլմի պրեմիերան 2025 թվականին է։