ՀայաստանՄշակույթ

Հայաստանի պատմամշակութային արգելոցների թիվը կավելանա

Կառավարության որոշմամբ «Տափի բերդի» ամրոցը կդառնա պատմամշակութային արգելոց։ Այն գտնվում է Արարատի մարզի Վեդի համայնքի Ուրցաձոր գյուղում։ Ամրոցի հետագա պահպանությունն ու շահագործումն իրականացնելու է «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։

Ինչպես նշվում է փաստաթղթի հիմնավորման մեջ՝ արգելոցների ստեղծումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և զբոսաշրջիկների թվի աճին: Հուշարձանների մեծ մասը ընդգրկված չէ զբոսաշրջային երթուղիներում։ Արգելոցի հռչակումը հենց ուղղված է այս խնդրի լուծմանը։ Բացի այդ, արգելոցի ստեղծման արդյունքում համայնքի բնակիչները կարողանալու են իրացնել իրենց պատրաստած հուշանվերները և ստանալ եկամուտ։

Հայաստանի տարածքում պատմամշակութային արգելոցների թիվը շատ են։ Այդ շարքում են «Զորաց քարեր բնակատեղին», «Լոռի բերդ քաղաքատեղին», «Ամբերդ ամրոցը» և «Բերդը», «Սմբատաբերդը», «Մայրաքաղաք Դվինը» և «Արտաշատ Մայրաքաղաքը», «Երերույքը», «Հին Խնձորեսկը», «Բերդկունք ամրոցը» և «Նորատուսի խաչքարերը» և այլն։