
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Ադրբեջանի հետ համաձայնությամբ Բաքվում պահվող հայ գերիներին է փոխանցել նրանց հարազատների պատրաստած անձնական իրերվ ծանրոցները։ Բացի այդ, նրանք հնարավորություն են ստացել նաև կապ հաստատել հարազատների հետ։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային պատվիրակության հաղորդակվման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը: Գերեվարվածների թվում են Արցախի նախկին 8 պաշտոնյաները։
Կարմիր խաչի ներկայացուցիչները նաև վերահսկում են գերիների պահման պայմանները՝ նրանց անհրաժեշտ բուժօգնությամբ և իրերով ապահովելու համար։
Հիշեցնենք, որ գերիների վերադարձի հարցը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է։ Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ և երկրներ կոչ են անում Ադրբեջանին ապահովել գերիների անմիջական վերադարձը՝ հիմնվելով Ժնևյան կոնվենցիաների և միջազգային մարդասիրական իրավունքի վրա։