ՀայաստանՔաղաքականություն

Հայտնի է, թե ով է ամենաշատ ձայները հավաքել Գյումրիի փրայմըրիզի արդյունքում

Անկուսակցական Սարիկ Մինասյանը 253 քվեով հաղթեց Գյումրիի փրայմըրիզի արդյունքում։

Երկրորդ առավելագույն ձայները ստացել է ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը՝ 220 քվե։ Իշխանական խմբակցության մեկ այլ պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգտին քվեարկել են 143 գյումրեցիներ։ Լևոն Անանյանը ստացել է 91 ձայն, Շավարշ Արամյանը՝ 88, Էմմա Բարսեղյանը՝ 113, Վահագն Մկրտչյանը՝ 138։ 5 քվեատուփերում 1050 քվեաթերթիկ կար, որից 34-ը անվավեր էին։

Ամենաշատ քվեն ստացած թեկնածուն կնշանակվի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Սրա մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սարիկ Մինասյանը անկուսակցական է։ Զբաղեցնում է Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի ստորաբաժանման պետի պաշտոնը։ Եղել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր։ Աշխատել է նաև Գյումրիի քաղաքապետարանում։

Գյումրին առանց քաղաքպետի է հոկտեմբերի 28-ից։