
18-ամյա հնդիկ գրոսմայստեր Գուկեշ Դոմմարաջուն դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն
Հնդիկ գրոսմայստեր Գուկեշ Դոմմարաջուն դարձել է շախմատի աշխարհի չեմպիոն։ Շախմատային թագի մրցախաղում նա 7,5:6,5 հաշվով հաղթել է աշխարհի 17-րդ չեմպիոն, չինացի Դին Լիրենին։
Դոմմարաջուն խաղացել է սև խաղաքարերով և հաղթել է 58-րդ քայլին։ Գուկեշը Վիշվանաթան Անանդից հետո դարձել է շախմատի աշխարհի երկրորդ հնդիկ չեմպիոնը պատմության մեջ։
Գուկեշը նաև շախմատի պատմության ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնն է։ 18-ամյա Դոմմարաջուն չորս տարով փոքր է նախկին ռեկորդակիր, ռուս գրոսմայստեր Գարի Կասպարովից, ով 22 տարեկան էր, երբ 1985 թվականին նվաճեց տիտղոսը:
Եզրափակիչ խաղի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 2,5 մլն դոլար։ Գրոսմայստերները կստանան 200 հազար դոլար յուրաքանչյուր հաղթած խաղի համար: