ՀայաստանՔաղաքականություն

Գոռ Աբրահամյանը դադարեցրել է գործունեությունը քննչական կոմիտեում

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը դադարեցրել է իր գործունեությունը համակարգում։ Մինչև Աբրահամյանի հրաժարականը՝ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում էր ունեցել նախարարության և ենթակա ծառայությունների ղեկավար անդամների հետ։ Առանձին կետով նա անդրադարձել էր քաղաքացիակենտրոն ծառայությունների մատուցմանը և նշել, որ նոր արդյունքներ է ակնկալում։

Դրանից արդեն ժամեր հետո իր ֆեյսբուքյան էջում Աբրահամյանը հայտարարել է իր ազատման դիմումի մասին։

Գոռ Աբրահամյանը Քննչական կոմիտեի մամուլի խոսնակի պաշտոնը ստանձնել է 2022 թվականին։ Դրանից առաջ՝ 2017-2022 թվականներին որպես գլխավոր դատախազի խորհրդական աշխատել է Հայաստանի գլխավոր դատախազությունում։