
ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 10 ամսում հատել է 11 մլրդ դոլարի շեմը
ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 10 ամսում հատել է 11 մլրդ դոլարի շեմը: Սրա մասին հայտարարել է Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը։ Փոխնախարարը նշել է՝ երբ սկսել է Հայաստանը անդամակցել ԵԱՏՄ-ին (2014 թվականի հոկտեմբերին), արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ կազմել է 300 մլն դոլար։ Թիվը շուրջ 35 անգամ աճել է 10 տարիների ընթացքում։
Փոխնախարարի խոսքով՝ դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ հիմնականում արտահանվում են գինիներ, կոնյակ, գյուղատնտեսական ապրանքներ, արդյունաբերական ու տեխնոլոգիական արտադրանք։ Հովակիմյանը հավելում է, որ միությանն անդամակցության շնորհիվ Հայաստանը կարողացել է զարգացրել տեքստիլ արտադրանքը։ Այն մեծ պահանջարկ ունի հատկապես Ռուսասատնում։
Նշենք, որ Հայաստանն այս տարվա հունվարի 1-ից մեկ տարով ստանձնել է Եվրասիական տնտեսական միության նախագահությունը։ Սպասվում էր, որ ԵԱՏՄ նիստը պիտի տեղի ունենար Երևանում, բայց Փաշինյանը դեկտեմբերին նշել էր, որ աննպատակահարմար է համարել (ԵԱՏՄ) միջոցառման անցկացումը Հայաստանում, որովհետև ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի ոչ բոլոր անդամներն են ցանկալի Հայաստանի համար։ Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Նշվում է, որ այս տարվա մայիսի 8-ին Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին է որոշվել հաջորդ նիստն անցկացնել Սանկտ Պետերբուրգում։ 2025-ին ԵԱՏՄ նախագահության իրավունքը կփոխանցվի Բելառուսին։