
Ձմեռ պապը Ազգային ժողովի նիստի ուղիղ եթերում
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հետաքրքիր ու զավեշտալի միջադեպ է գրանցվել։ Օրակարգային քննարկումների ֆոնին՝ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետևում կարելի էր տեսնել Ձմեռ պապիկի։ Վերջինս հատկապես նկատելի էր լինում այն ժամանակ, երբ որ կադրը փոխվում էր պատգամավորի վրա։
Միջադեպը ընդամենը մի քանի վայրկյան է տևել։ Կարծես հերոսին ինչ-որ մեկը կադրից դուրս էր հրավիրում։ Ձմեռ պապն էլ, իր հագուստը թողած, դուրս եկավ կադրից։ Արդեն հետագա նկարահանումների ընթացքում ո՛չ հագուստը կար, ո՛չ Ձմեռ պապը։
Չնայած զավեշտալի դրվագին՝ նիստն անխափան շարունակվեց և քննարկվեցին մի շարք օրակարգային հարցեր։ Անդրանիկ Քոչարյանը նիստում հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կներկայացվի փակ նիստում և դրան հետևելու են քրեական գործեր։