
Իրանն իր պաշտոնական արժույթը կփոխարինի
Իրանն իր պաշտոնական արժույթը՝ «իրանական ռիալը», կփոխարինի «իրանական թումանով»: Սրա մասին հայտնում է Mehr գործակալությունը։
Նախագիծն առաջարկվել և հավանության է արժանացել կառավարության կողմից դեռևս 2019 թվականի ամռանը։ Այսօր է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այն ներկայացրել է խորհրդարանին: Այս փոփոխության նպատակը մշտական գնաճի և արժույթի ցածր գնողունակության հետևանքով առաջացած խնդիրների դեմ պայքարն է։
Ազգային արժույթ կդառնա «թումանը»։ Այն համարժեք կլինի գործող 10 հազար ռիալին և 100 պարսեին: Առաջիկա 2 տարվա ընթացքում հնարավոր կլինի վճարման համար օգտագործել ինչպես թումանները, այնպես էլ ռիալները։ Երկրի կենտրոնական բանկի փոխարժեքով՝ մեկ ամերիկյան դոլարն արժե ավելի քան 420 հազար ռիալ, իսկ շուկայում դոլարի գինը հասնում է ռեկորդային 770 հազար ռիալի։
1 դրամը իրանական 107 ռիալին է համարժեք, իսկ 1 իրանական ռիալը՝ 0.0093 դրամի։