ՀայաստանՍոցիալական

Հայտնի են 2023 թվականին Հայաստանում ամենատարածված անունները

Հայաստանում մեծ ուշադրություն են դարձնում երեխաների անուններին։ Շատ ընտանիքներ ընտրում են երեխաների անուններ՝ հաշվի առնելով նրանց մշակութային և պատմական նշանակությունը, իսկ որոշ ծնողներ էլ նախընտրում են նորաձև ու յուրօրինակ անուններ։ Վստահաբար կարող ենք ասել, որ ծնված երեխաներից շատերը կա՛մ ինչ-որ հերոսների, կա՛մ հայտնի մարդկանց, կա՛մ էլ իրենց նախնիների անուններն են կրում։ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականին Հայաստանում ամենատարածված անունը աղջիկների մոտ եղել է Նարեն (758 երեխա), տղաների մոտ՝ Դավիթը (1,268 երեխա)։

Այս ցուցանիշը պահպանվում է 2013 թվականից ի վեր։ 2012 թվականին տարածված Նարեկ և Անի անունները արդեն 1 տասնամյակ և ավելի իրենց տեղը զիջել են։

Աղջիկների անվան նախընտրություններում Նարեին հաջորդել են Արփին (617), Մարիան (528), Լյուսին (400), Մանեն (372) և Եվան (370):

Տղաների շրջանում Դավիթից հետո ամենահաճախակի տրված անուններն են եղել Նարեկը (913), Հայկը (610), Մարկը (575), Տիգրանը (568) և Միքայելը (523):

Ազգանունների մեջ ամենատարածվածը Սարգսյանն է։ Այս ազգանունով 2023 թվականին Հայաստանում ծնվել է 1072 երեխա։ Դրան հաջորդում են Խաչատրյան, Հարությունյան, Գրիգորյան, Հովհաննիսյան ազգանունները։