ՄշակույթՍփյուռք

Ամերիկահայ ռեժիսոր Սթիվեն Զաիլյանն արժանացել է «Էմմի» մրցանակի

Ամերիկահայ Սթիվեն Զաիլյանը լավագույն ռեժիսորական աշխատանքով արժանացել է «Էմմի» մրցանակի՝ Netflix-ի «Ripley» ֆիլմի համար։

Իր ելույթում Զաիլիանն իր տպավորությունները հայտնեց Իտալիայի բնապատկերների վերաբերյալ, երախտագիտություն հայտնեց ֆիլմի ողջ անձնակազմին:

«Իտալիայում «Ripley»-ն նկարելն իր իսկ պարգևն էր: Երազի պես էր: Դրանից հետո ինձ ոչինչ պետք չէր»,- ասել է Զաիլյանը։

Սթիվեն Զաիլյանը տարիների ընթացքում ներդրում է ունեցել մի շարք այնպիսի նախագծերի սցենարներում, ինչպիսիք են «Patriot Games» , «Crimson Tide», «Twister», «Primal Fear», «Amistad», «Black Hawk Down» և այլն։ Գրել է չորս սցենար գեղարվեստական ​​ֆիլմերի համար, որոնք առաջադրվել են «Օսկար» մրցանակաբաշխությանը․ «Awakenings», «Schindler’s List», «Gangs of New York» and «Moneyball»։

Շուշան Ասրյան