
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը՝ 2024 թվականի աշխարհի լավագույն դարպասապահը
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերը ճանաչվել է 2024 թվականի աշխարհի լավագույն դարպասապահը։ Սրա մասին հայտնում է Մյուլլերի ակումբը՝ իսպանական «Պալմա Ֆուտզալը»։
Մյուլլերը մրցանակին արժանացել է Futsalplanet Awards մրցանակաբաշխությունում։ Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսին Երևանում անցկացվեց ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը:
Իսպանական «Բարսելոնա» և «Պալմա» թիմերի միջև կայացած եզրափակիչն ավարտվել է «Պալմայի»՝ 5:1 հաշվով գերվստահ հաղթանակով։ Ակումբը երկրորդ տարին անընդմեջ արժանացել է եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի հաղթողի կոչմանը:
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերն իր թիմի՝ «Պալմա Ֆուտզալի» կազմում դարձավ նաև ֆուտզալի Միջմայրցամաքային գավաթի հաղթող: