ՀայաստանՏնտեսություն

Հունվարի 1-ից խոզերի ներմուծումը Հայաստան դադարեցվել է

Հունվարի 13-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ հունվարի 1-ից ժամանակավոր կիրառվել են սահմանափակումներ՝ կապված Հայաստան ներմուծվող խոզերի գլխաքանակի հետ։ Որոշման հիմնական նպատակը տեղական խոզաբուծությունը զարգացնելն է, որովհետև, ըստ նախարարի, այն վերացման եզրին է արդեն։

Սահմանափակումները կկիրառվեն 6 ամսով։ Հաշվի առնելով ներկրված կենդանի խոզերի աճող քանակը՝ որոշվել է սահմանափակել ներմուծվող խոզերի թիվը՝ սահմանելով առավելագույնը 25 հազար գլուխ։ Ներկրումները հիմնականում իրականացվում են Բելառուսի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից։ Հայաստանում ազգաբնակչության կողմից խոզի մսի միջին օրական սպառումը կազմում է 82 տոննա, որից 40-42 տոննա թարմ և պաղեցված խոզի միսն ամբողջությամբ ապահովվում է տեղական արտադրության հաշվին։ Հայաստանի Հանրապետությունում խոզի արտադրությամբ զբաղվում են շուրջ 80 խոշոր և միջին մասնագիտացված տնտեսավարող սուբյեկտներ, որոնցում առկա է հանրապետությունում բուծվող խոզերի ավելի քան 70%-ը։

Արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել նաև ցորենի, գարու, եգիպտացորենի, արևածաղկի սերմի, հնդկացորենի, կատալիզատորների, ցեմենտի և այլնի հետ կապված։