ՀայաստանՊատահար

Հրդեհ Երևանում․ կան տուժածներ

Հունվարի 16-ին, ժամը 06:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վշտունու փողոցի տներից մեկում: Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։ Հայտնի է, որ հրդեհի արդյունքում երեք տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Նախնական տվյալներով՝ այրվել է 20 կգ տարողությամբ գազի բալոնի ռետինե խողովակը (մոտ 0,5 գմ), իսկ գազօջախը՝ ջերմահարվել:

Դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:28-ին, մարվել՝ 06:31-ին: