
Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին գեղարվեստական ֆիլմը մեծ էկրաններին կբարձրանա մարտի 5-ին
Սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքի նախաձեռնությամբ նրա մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում, որը մեծ էկրաններին կբարձրանա Վազգեն Սարգսյանի 66-ամյակի օրը՝ մարտի 5-ին։
«Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմի նկարահանումները նոյեմբերին ավարտվեցին։ Ամբողջապես իրական փաստերի վրա հիմնված ֆիլմը պատմում է Հայաստանի առաջին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի մասին՝ մանկությունից մինչև սպանություն։
Վազգեն Սարգսյանին ֆիլմում մարմնավորում է Հայաստանի վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը։ Մինչ դերասանի ընտրության վերջնական որոշմանը հանգելը եղել են առաջարկներ, որ սպարապետին մարմնավորի իր իսկ եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, սակայն նա դեմ է եղել՝ ասելով, որ «Խորիկը ավելի ճիշտ և արհեստավարժ կներկայացնի Վազգենի կերպարը»։
Ֆիլմը նկարահանում է Genetic Production-ը։ Այն հանձն է առել ֆիլմերի միջոցով պատմելու, ներկայացնելու հայի մասին՝ մեր պատմության ականավոր գործիչների օրինակներով։