
Մշակութային հաստատությունների անվանումից նախատեսվում է հանել «ազգային» բառը
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկման է ներկայացրել մի շարք մշակութային հաստատությունների անվանումներից «ազգային» բառը հանելու օրենքի նախագիծը։ Մասնավորապես, Օպերայի և բալետի թատրոնի, պատկերասրահի, գրադարանի և նման այլ կառույցների դեպքում «ազգային» բառը փոխարինվելու է «համապետականով»։ Սրա մասին ԱԺ նիստի ժամանակ տեղեկացրել է ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը։
Դանիելյանը նշել է, որ Հայաստանն առաջին անգամ կունենա մշակութային կյանքը զարգացնելուն ուղղված օրենք, սակայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, հայտնել է, որ այս փոփոխությունները նվազեցնում են ազգային նշանակության մշակութային կառույցների դերը։
Մինչ այժմ 11 բացառիկ մշակութային հաստատությունների էր շնորհվել էր «ազգային» բառը իրենց առաքելության կարևորության համար։ Սակայն, Դանիելյանը վստահեցրել է, որ բոլոր կառույցները կպահպանեն իրենց ազգային կարգավիճակը։
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ մշակութային հաստատությունների աշխատակիցների համար պարգևատրման նոր կարգ է նախատեսվում։ Օպերայում և տիկնիկային թատրոնում միջին աշխատավարձն արդեն հասել է 300,000-600,000 դրամի։
2024 թվականի սեպտեմբերին կառավարությունը առաջարկել էր մշակութային հաստատությունների անվանումներում «ազգային» բառը փոխարինել «պետականով»՝ պետություն և պետականություն բառերի կարևորությունն արժևորելու համար։