
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի նկարների ցուցահանդեսը
Սեպտեմբերի 19-ից 20-ը Հայաստանի ազգային պատկերասրահում կներկայացվեն հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի ստեղծած դիմանկարները։ Դրանք ստացել են «Հանդիսատես» անվանումը:
1957 թվականին Հունաստանում ծնված հայկական արմատներով նկարիչ Ետուարտ Սագաեանը Ալեքսանդրիայի 18-րդ Բիեննալիեի նկարչության մրցանակի դափնեկիր է:
Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարը նշեց, որ ցուցահանդեսը հնարավորություն է տալիս այցելուներին դեմքերի բազմությունից նկատել դիմանկարները, էմոցիաները, երկխոսության հնարավորություն է ինքներս մեզ և ցուցադրված պատկերների հետ։
Շուշան Ասրյան