ՀայաստանՍպորտ

Ծիծեռնակաբերդի խճուղու մարզահամալիրը կծառայի հավաքականների մարզմանը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ Ազգային ժողովը դրական եզրակացություն է տվել Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզահամալիրը հանջնել նախարարությանը։ Նախատեսվում է հիմնանորոգել մարզահամալիրը և ստեղծել հավաքականների մարզման կենտրոն։

Հունվարի 15-ի նիստում քննարկել է նաև «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Տարածքն այս պահին ունի ճաշարան, ննջարանային մասնաշենք։ Այն նախատեսված է շուրջ 60 հոգու համար։ Կա 2 մարզադահլիճ՝ յուրաքանչյուրը 1600քմ: Մարզադահլիճներից մեկը համապատասխանում է գեղարվեստական մարմնամարզության միջազգային չափորոշիչներին։ Մյուս մարզադահլիճը ժամանակին ծառայել է ըմբշամարտի, ձյուդոյի և բռնցքամարտի մարզումների համար: