ՀայաստանՍոցիալական

Նախատեսվում է փոփոխություններ կատարել միասնական տոմսային համակարգի փաթեթներում

Ավագանու նիստում կքննարկվի միասնական տոմսային համակարգի փաթեթներում փոփոխություններ կատարելու նոր ծրագիրը։ Առաջարկվել է, որ

— Թոշակառուներին տրվող զեղչը վերաբերի բոոր քաղաքացիներին, անկախ նրանց գրանցման վայրից (նախկինում փաթեթից կարող էին օգտվել միայն Երևանում գրանցված թոշակառուները),

— Անապահովության նպաստառուները նույնպես ստանան զեղչ, անկախ գրանցման վայրից,

— 4 և ավել երեխա ունեցող ծնողները բոլոր պայմաններում ստանան զեղչ (ներկայումս զեղչը գործում է միայն այն ժամանակ, եթե բոլոր երեխաները անչափահաս են)։

Օրեր առաջ նոր փոփոխություններ էին արվել նաև գնային համակարգում։

— 10 ուղևորության համար 2000 դրամ՝ օգտագործման ժամկետը 45 օր, ներկայիս 2200 դրամի և 30 օրվա փոխարեն,

— Մեկ ուղևորատոմսի համար 300 դրամ՝ օգտագործման ժամկետը 180 րոպե, ներկայիս 90 րոպեի փոխարեն,

— 1 օրվա համար 900 դրամ՝ անսահմանափակ ուղևորություններ, ներկայիս 8 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն,

— 7 օրվա համար 5000 դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, ներկայիս 30 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։