
Երևանում բնակարանների վարձակալության գներն իջել են
Երևանում էժանացել են բնակարանների վարձակալությունը։ Ըստ փորձագետների՝ վարձավճարների մոտ 30%-ով անկում է նկատվում։
Պատճառն այն է, որ այժմ օտարերկրացիները նախընտրում են օրավարձով տուն վերցնել, քան հյուրանոցում բնակվել կամ ամսավճարով բնակության վայր գտնել։ Բնակարանների վարձակալության գները 2022-ի աննախադեպ աճից հետո, 2023-ի կեսերից, իսկ 2024-ին ավելի տեսանելիորեն սկսել են նվազել։
Գների նվազմանը նպաստել է Երևանի մերձակայքում գտնվող քաղաքներում առաջարկների քանակի ավելացումը։ Ըստ մասնագետների՝ այս իրավիճակը կշարունակվի նաև առաջիկա տարիներին։ Silver REA Real Estate-ի հիﬓադիր, Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովը կարծում է, որ գների որոշակի անկում կա, ու դա ոչ թե նվազում է, այլ շուկայի կայունացում:
Նա մանրամասնում է, որ այս պահին շուկայում 120-200 հազար դրաﬕ առաջարկներն աﬔնաարագն են սպառվում՝ հաշվի առնելով բնակչության եկամուտների չափը։ Անշարժ գույքի գործակալ Աշոտ Աﬕրխանյանն ասում է, որ այս պահին ﬔծ առաջարկ կա, բայց փոքր պահանջարկ։ Դրան նպաստել է այն, որ վարձակալների ﬕ զգալի մասը եկամտային հարկի հետվերադարձով բնակարան է գնել ու տեղափոխվել կամ այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում: Ըստ նրա՝ շուկայում աշխուժացում կարող է լինել ﬕայն զբոսաշրջային պիկ աﬕսներին։
Պետեկամուտների կոﬕտեին տեղեկացնում է՝ իր անշարժ գույքը վարձակալության հանձնող անձը պարտավոր է մուծել եկամտային հարկ ստացվող վճարների 10% չափով։
Եթե հարկային տարվա ընթացքում վարձակալության վճարների հանրագումարը գերազանցում է 60 մլն դրամը, ապա գերազանցվող մասի համար պետք է վճարել լրացուցիչ 10% եկամտահարկ։ Բացի դրանից, անհրաժեշտ է կնքել պայմանագիր պետական գրանցումով կամ հարկային մարﬕն ներկայացնել վարձակալության հանձնման վերաբերյալ հայտարարություն։
Այս պահանջները խախտելու դեպքում սահմանված է տուգանք։ Այն կկազﬕ անշարժ գույքի՝ շուկայական արժեքի 5 %-ը, բայց ոչ ավելի քան 500 հազար դրամ։