ՀայաստանՊատահար

Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց ակցիզային մակնշման 68․500 տուփ ծխախոտ

Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացու բեռնատարում հայտնաբերվել է առանց ակցիզային մակնշման 68,500 տուփ ծխախոտ։ Ծխախոտները եղել են ցեմենտի պարկերի տակ թաքցված։ Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։

Ակցիզային հարկը օրենքով սահմանված ապրանքների՝ այս դեպքում ծխախոտի ներմուծման համար պետական բյուջե վճարվող անուղղակի հարկ է: Ներմուծող անձինք պարտավոր են տվյալ ապրանքի շշի կամ այլ տարայի վրա մակնշել ապրանքի հնացման աստիճանը՝ ըստ տարիների:

Ծխախոտները թաքցնելու միջոցով ՀՀ տարածք ներմուծելու արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 22,5 մլն ՀՀ դրամ ակցիզային հարկ։

Քաղաքացին ձերբակալվել է։

Շուշան Ասրյան